12:55  ,  1 դեկտեմբերի, 2022

Ֆրանսիան բողոք կներկայացնի եզրափակիչ սուլիչից հետո Գրիզմանի գոլը չեղարկելու հարցով

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական բողոք կներկայացնի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա՝ աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը գոլը VAR-ով չեղարկելու եւ Ֆրանսիային պարտություն գրանցելու հարցով, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։

«Կարծում ենք՝ Գրիզմանի գոլը չեղարկելը սխալ որոշում էր։ Պետք է 24 ժամում բողոք գրենք։ Հիմա կազմում ենք հիմնավորումները»,- ասել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը։

Գրիզմանը Թունիսի դեմ խաղում պատասխան գոլը խփել էր ավելացված 8-րդ րոպեին։ Հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով։ Սակայն մրցավարն արդեն եզրափակչ սուլիչից հետո VAR-ի օգնությամբ գրանցել էր խաղից դուրս վիճակ եւ փոխել հաշիվը։ Չնայած 0:1 հաշվով պարտությանը Ֆրանսիան խմբում գրավեց առաջին տեղը եւ 1/8 եզրափակիչում կմրցի Լեհաստանի հավաքականի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով