11:09  ,  1 դեկտեմբերի, 2022

Լիոնել Մեսին կրկնել է Ասամոա Գյանի հակառեկորդը ԱԱ-ներում

Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին կրկնել է Գանայի հավաքականի նախկին խաղացող Ասամո Գյանի հակառեկորդը։ Աշխարհի առաջնություններում նա 2 անգամ չի կարողացել արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։

Խմբային փուլի վերջին տուրի խաղում Արգենտինայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց լեհերին։ Մեսին կարող էր խաղի հաշիվը բացեց 37-րդ րոպեին, սակայն նրա հարվածից հետո սեյվ կատարեց Լեհաստանի թիմի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին։

2018-ին Մեսին չէր կարողացել 11-մետրանոցն արդյունավետ իրացնել Իսլանդիայի թիմի դեմ խաղում։

Ասամոա Գյանը 2006-ին չէր կարողացել 11-մետրանոցից գրավել Չեխոիայի հավաքականի, 2010-ին՝ Ուրուգվայի հավաքականի դարպասը։

Արգենտինայի հավաքականը դուրս է եկել 1/8 եզրափակիչ եւ դեկտեմբերի 3-ին կմրցի Ավստրալիայի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս