11:09 1 դեկտեմբերի, 2022Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին կրկնել է Գանայի հավաքականի նախկին խաղացող Ասամո Գյանի հակառեկորդը։ Աշխարհի առաջնություններում նա 2 անգամ չի կարողացել արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։
Խմբային փուլի վերջին տուրի խաղում Արգենտինայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց լեհերին։ Մեսին կարող էր խաղի հաշիվը բացեց 37-րդ րոպեին, սակայն նրա հարվածից հետո սեյվ կատարեց Լեհաստանի թիմի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին։
2018-ին Մեսին չէր կարողացել 11-մետրանոցն արդյունավետ իրացնել Իսլանդիայի թիմի դեմ խաղում։
Ասամոա Գյանը 2006-ին չէր կարողացել 11-մետրանոցից գրավել Չեխոիայի հավաքականի, 2010-ին՝ Ուրուգվայի հավաքականի դարպասը։
Արգենտինայի հավաքականը դուրս է եկել 1/8 եզրափակիչ եւ դեկտեմբերի 3-ին կմրցի Ավստրալիայի թիմի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.