Անգլիայի հավաքականի 100-րդ գոլն աշխարհի առաջնություններում խփել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, հաղորդում է Opta-ն։ Խմբային փուլի երրորդ տուրում Անգլիան 3:0 հաշվով հաղթել է ուելսցիներին եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ։ Ռեշֆորդը դարձել է դուբլի հեղինակ։
Նա դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ ֆուտբոլիստը, որը խոշոր մրցաշարում (Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն) երեք գոլ է խփում, Բոբի Չարլտոնից հետո (ԱԱ-1966)։
1/8 եզրափակիչում Անգլիայի հավաքականի մրցակիցը կլինի Աֆրիկայի չեմպիոն Սենեգալը։ Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում