09:33 30 նոյեմբերի, 2022Անգլիայի հավաքականի 100-րդ գոլն աշխարհի առաջնություններում խփել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, հաղորդում է Opta-ն։ Խմբային փուլի երրորդ տուրում Անգլիան 3:0 հաշվով հաղթել է ուելսցիներին եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ։ Ռեշֆորդը դարձել է դուբլի հեղինակ։
Նա դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ ֆուտբոլիստը, որը խոշոր մրցաշարում (Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն) երեք գոլ է խփում, Բոբի Չարլտոնից հետո (ԱԱ-1966)։
1/8 եզրափակիչում Անգլիայի հավաքականի մրցակիցը կլինի Աֆրիկայի չեմպիոն Սենեգալը։ Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.