12:56  ,  29 նոյեմբերի, 2022

Լուիս Էնրիկե․ Բարդ խաղ կլինի, քանի որ Ճապոնիային հաղթանակ է պետք

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բարդ պայքար է սպասում Ճապոնիայի հետ առաջիկա դիմակայությունում։ Թիմերը կհանդիպեն աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում։

«Լավ գիտենք Ճապոնիայի հավաքականը, քանի որ արդեն վերլուծել ենք նրանց խաղը աշխարհի առաջնությանը պատրաստվելիս։ Նրանք ունեն բարձրակարգ խաղացողներ, որոնք շատ արագ են, բայց ֆիզիկապես ուժեղ չեն։

Երբ արդյունքի հասնելու կարիք չկա՝ Ճապոնիան դիրքավորվում է սեփական կիսադաշտում, բայց երբ պարտվում է՝ կարող է ճնշում գործադրել։ Մենք պետք է պատրաստ լինենք այս երկու հանգամանքին։ Դրանք կազդեն մեր խաղի որակի վրա։ Ճապոնիայի հավաքականի շատ խաղացողներ հանդես են գալիս Բունդեսլիգայում։ Բարդ խաղ կլինի, քանի որ Ճապոնիային հաղթանակ է պետք»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Ճապոնիա - Իսպանիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Երկու տուրից հետո Իսպանիան E խմբի առաջատարն է՝ 4 միավոր։ Ճապոնիան ունի 3 միավոր եւ երկրորդն է։ Կոստա Ռիկան 3 միավորով երրորդն է։ Գերմանիան վերջին տեղում է՝ 1 միավոր։ Բոլոր թիմերն էլ պահպանում են 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս