22:38  ,  28 նոյեմբերի, 2022

Բրազիլիայի հավաքականի տպավորիչ ռեկորդը

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Շվեյցարիայի հավաքականի նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակի շնորհիվ Բրազիլիայի հավաքականը տպավորիչ  ռեկորդ է գրանցել։ Աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերի խմբային փուլերում բրազիլացիների անպարտելի շարքը հասավ 17 անընդմեջ հանդիպման։

Բրազիլիան 9-րդ անընդմեջ հաղթանակը տարավ բոլոր մրցաշարերում, այդ խաղերից 7-ում Բրազիլիան գոլ բաց չի թողել։ 2022թ․ աշխարհի առաջնության երկու խաղում Բրազիլիայի հավաքականի դարպասին հարված դեռ չի գրանցվել։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոյի գոլի շնորհիվ տարած հաղթանակը Բրազիլիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով