22:38 28 նոյեմբերի, 2022Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Շվեյցարիայի հավաքականի նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակի շնորհիվ Բրազիլիայի հավաքականը տպավորիչ ռեկորդ է գրանցել։ Աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերի խմբային փուլերում բրազիլացիների անպարտելի շարքը հասավ 17 անընդմեջ հանդիպման։
Բրազիլիան 9-րդ անընդմեջ հաղթանակը տարավ բոլոր մրցաշարերում, այդ խաղերից 7-ում Բրազիլիան գոլ բաց չի թողել։ 2022թ․ աշխարհի առաջնության երկու խաղում Բրազիլիայի հավաքականի դարպասին հարված դեռ չի գրանցվել։
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոյի գոլի շնորհիվ տարած հաղթանակը Բրազիլիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.