10:02  ,  25 հոկտեմբերի, 2012

«Բարսելոնայի»նախկին մարզիչը կարող է գլխավորել «Միլանը»

Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդը կարող է գլխավորել իտալական «Միլանը»:

Հոլանդացի մասնագետն արդեն համաձայնացրել է անձնական պայմանագրի պայմանները ակումբի ղեկավարության հետ, հայտնում է Football Italia-ն, հղում անելով 7Gold-ին:

Հիշեցնենք, որ 2006-ին կատալոնական «Բարսելոնան» Ռայկարդի գլխավորությամբ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Ավելացնենք, որ հոկտեմբերի 24-ին «Միլանը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Մալագային»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով