10:21  ,  28 նոյեմբերի, 2022

Բրազիլիայի հավաքականի մի քանի խաղացող վատառողջ է

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի մի քանի խաղացող վարակվել է գրիպով։ Անտոնին, Լուկաս Պակետան եւ Ալիսոնը մի քանի օր չեն մարզվել գրիպի ախտանիշի պատճառով, հաղորդում է Goal.com-ը։ Նրանց մասնակցությունն առաջիկա հանդիպմանը հարցականի տակ է։

Վնասվածքների պատճառով Շվեյցարիայի դեմ առաջիկա խաղը բաց կթողնեն Նեյմարն ու Դանիլոն։

Խմբային փուլի երկրորդ տուրի Բրազիլիա - Շվեյցարիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Առաջին տուրում բրազիլացիները Ռիշարլիսոնի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթել էին սերբերին, Շվեյցարիան նվազագույն հաշվով պարտության էր մատնել Կամերունին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով