10:21 28 նոյեմբերի, 2022Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի մի քանի խաղացող վարակվել է գրիպով։ Անտոնին, Լուկաս Պակետան եւ Ալիսոնը մի քանի օր չեն մարզվել գրիպի ախտանիշի պատճառով, հաղորդում է Goal.com-ը։ Նրանց մասնակցությունն առաջիկա հանդիպմանը հարցականի տակ է։
Վնասվածքների պատճառով Շվեյցարիայի դեմ առաջիկա խաղը բաց կթողնեն Նեյմարն ու Դանիլոն։
Խմբային փուլի երկրորդ տուրի Բրազիլիա - Շվեյցարիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։
Առաջին տուրում բրազիլացիները Ռիշարլիսոնի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթել էին սերբերին, Շվեյցարիան նվազագույն հաշվով պարտության էր մատնել Կամերունին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.