09:28  ,  25 հոկտեմբերի, 2012

WTA-ի ամփոփիչ մրցաշար. Շարապովան դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ստամբուլում անցկացվող թենիսի կանանց տարվա ամփոփիչ մրցաշարի սպիտակ խմբում ռուս թենիսիստ Մարիա Շարապովան հաղթեց լեհ Ագնեշկա Ռադվանսկային` 5:7, 7;5, 7:5:

Շարապովան տոնեց երկրորդ հաղթանակը` գլխավորելով սպիտակ խմբի մրցաշարային աղյուսակը: Այս հաղթանակը նրան թույլ տվեց մտնել կիսաեզրափակիչ:

Հոկտեմբերի 26-ին ռուս թենիսիստը կմրցի ավստրալացի Սամանտա Ստոսուրի հետ: Ստոսուրի դեմ խաղում Շարապովային հաղթանակ է պետք` կիսաեզրափակիչում Սերենա Ուիլյամսի դեմ հանդիպումից խուսափելու համար:

Ստամբուլ WTA. ամփոփիչ մրցաշար

Սպիտակ խումբ

Մարիա Շարապովա (Ռուսաստան) – Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան)` 5:7, 7:5, 7:5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով