21:55  ,  26 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022. Մբապեի դուբլը Ֆրանսիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ (ֆոտո, վիդեո)

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում չեմպիոն Ֆրանսիան մրցեց Դանիայի հավաքականի հետ։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով եւ դուրս եկավ փլեյ-օֆֆ։

61-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ֆրանսիայի թիմի եւ փարիզյան ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, որին գոլային փոխանցում կատարեց Իտալիայի չեմպիոն «Միլանի» 25-ամյա պաշտպան Տեո Էրնանդեսը (տեսանյութ

Արդեն 7 րոպե անց Դանիայի հավաքականից անկյունայինն իրացրեց անգլիական «Քրիսթալ Փելասի» 26-ամյա պաշտպան Յոակիմ Անդերսենը, իսկ փոխանցումը գոլով ավարտեց կատալոնական «Բարսելոնայի» 26-ամյա պաշտպան Անդրեաս Կրիստենսենը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը (տեսանյութ

Աշխարհի չեմպիոնների հաղթական գոլը 86-րդ րոպեին խփեց Կիլիան Մբապեն (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց Մադրիդի «Աթլետիկոյի» 31-ամյա հարձակվող Անտուան Գրիզմանը։

D խմբում Ֆրանսիան 6 միավորով ապահովեց առաջին տեղն ու 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ Դանիան 1 միավորով երրորդն է եւ երկրորդ տեղում գտնվող Ավստրալիայից հետ է 2 միավոր։ Վերջին տուրում Դանիան նոյեմբերի 30-ին կմրցի Ավստրալիայի, Ֆրանսիան՝ Թունիսի հետ։  

ԱԱ-2022, D խումբ, երկրորդ տուր

Ֆրանսիա - Դանիա՝ 2:1 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 61, 86 - Անդրեաս Կրիստենսեն, 68

Թունիս - Ավստրալիա՝ 0:1

Միթչել Դյուկ, 23

Մրցաշարային դրություն․ Ֆրանսիա՝ 6 միավոր, Ավստրալիա՝ 3, Դանիա՝ 1, Թունիս՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով