21:55 26 նոյեմբերի, 2022Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում չեմպիոն Ֆրանսիան մրցեց Դանիայի հավաքականի հետ։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով եւ դուրս եկավ փլեյ-օֆֆ։
61-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ֆրանսիայի թիմի եւ փարիզյան ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, որին գոլային փոխանցում կատարեց Իտալիայի չեմպիոն «Միլանի» 25-ամյա պաշտպան Տեո Էրնանդեսը (տեսանյութ)։
Արդեն 7 րոպե անց Դանիայի հավաքականից անկյունայինն իրացրեց անգլիական «Քրիսթալ Փելասի» 26-ամյա պաշտպան Յոակիմ Անդերսենը, իսկ փոխանցումը գոլով ավարտեց կատալոնական «Բարսելոնայի» 26-ամյա պաշտպան Անդրեաս Կրիստենսենը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը (տեսանյութ)։
First shot on target
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 26, 2022
Goal #DEN making their chance count!#FIFAWorldCup | #Qatar2022 pic.twitter.com/qsaMQ6FNvN
Աշխարհի չեմպիոնների հաղթական գոլը 86-րդ րոպեին խփեց Կիլիան Մբապեն (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց Մադրիդի «Աթլետիկոյի» 31-ամյա հարձակվող Անտուան Գրիզմանը։
D խմբում Ֆրանսիան 6 միավորով ապահովեց առաջին տեղն ու 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ Դանիան 1 միավորով երրորդն է եւ երկրորդ տեղում գտնվող Ավստրալիայից հետ է 2 միավոր։ Վերջին տուրում Դանիան նոյեմբերի 30-ին կմրցի Ավստրալիայի, Ֆրանսիան՝ Թունիսի հետ։
ԱԱ-2022, D խումբ, երկրորդ տուր
Ֆրանսիա - Դանիա՝ 2:1 (տեսանյութ)
Կիլիան Մբապե, 61, 86 - Անդրեաս Կրիստենսեն, 68
Միթչել Դյուկ, 23
Մրցաշարային դրություն․ Ֆրանսիա՝ 6 միավոր, Ավստրալիա՝ 3, Դանիա՝ 1, Թունիս՝ 1։
France get the win!
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 26, 2022
The holders are the first team into the last 16 at #Qatar2022@adidasfootball | #FIFAWorldCup
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.