01:45  ,  26 նոյեմբերի, 2022

ԱԱ․ Էրիկ Իսրայելյանի պարգեւատրման արարողությունը (տեսանյութ)

Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում տեղի ունեցավ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի նորընծա չեմպիոն Էրիկ Իսրայելյանի պարգեւատրման արարողությունը:

18-ամյա բռնցքամարտիկի պատվին Լա Նուսիայի մարզապալատում հնչեց Հայաստանի հիմնը եւ բարձրացվեց եռագույնը: 

Հիշեցնենք, որ աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ դուրս եկած Հայաստանի միակ ներկայացուցիչ Էրիկ Իսրայելյանը 60 կգ քաշայինների պայքարում տպավորիչ հաղթանակով հռչակվել էր աշխարհի չեմպիոն: Եզրափակիչում 5:0 հաշվով հաղթել էր վրացի Գոչա Գորդուլավային:

Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ դարձան Նելսոն Բիրչարին (Անգլիա) եւ Լի Մաք Էվոյը (Իռլանդիա):

Երիտասարդների Եվրոպայի գործող չեմպիոնը կիսեզրափակիչում 5:0 հաշվով հաղթել էր անգլիացի Նելսոն Բիրչարիին:

Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությունում պայքարն ավարտեց մեկ ոսկե մեդալով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում