Բրազիլիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը բաց կթողնի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին երկու հանդիպումները, հաղորդում է twitter.com/MediaParisien-ը։ Սերբերի դեմ մեկնարկային խաղում (2:0) Նեյմարը ոտնաթաթի վնասվածք էր ստացել եւ փոխարինվել 80-րդ րոպեին։
Հաջորդ երկու խաղերում Բրազիլիայի հավաքականը կմրցի Շվեյցարիայի եւ Կամերունի թիմերի հետ։
G խմբում առաջին երկու տեղերը գրաված թիմերը համար 1/8 եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան դեկտեմբերի 5-6-ին։ Սպասվում է, որ մինչեւ այդ Նեյմարը կապաքինվի եւ կկարողանա դուրս գալ խաղադաշտ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում