17:59 25 նոյեմբերի, 2022Բրազիլիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը բաց կթողնի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին երկու հանդիպումները, հաղորդում է twitter.com/MediaParisien-ը։ Սերբերի դեմ մեկնարկային խաղում (2:0) Նեյմարը ոտնաթաթի վնասվածք էր ստացել եւ փոխարինվել 80-րդ րոպեին։
Հաջորդ երկու խաղերում Բրազիլիայի հավաքականը կմրցի Շվեյցարիայի եւ Կամերունի թիմերի հետ։
G խմբում առաջին երկու տեղերը գրաված թիմերը համար 1/8 եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան դեկտեմբերի 5-6-ին։ Սպասվում է, որ մինչեւ այդ Նեյմարը կապաքինվի եւ կկարողանա դուրս գալ խաղադաշտ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.