02:01  ,  25 նոյեմբերի, 2022

Նեյմարը վնասվածք է ստացել (ֆոտո)

Բրազիլիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել Սերբիայի թիմի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում։ Նա չկարողացավ ավարտին հասցնել հանդիպումը եւ փոխարինվենց 79-րդ րոպեին սերբերի պաշտպան Նիկոլա Միլենկովիչի հետ բախումից հետո։ Խաղադաշտը լքելուց հետո Նեյմարը չկարողացավ զսպել արցունքները, հաղորդում է ESPN-ը։ Նրա դեմ 9 անգամ խախտեցին կանոնները։

Բրազիլիայի հավաքականը սերբերին հաղթել է 2:0 հաշվով «Տոտենհեմի» հարձակվող Ռիշարլիսոնի դուբլի շնորհիվ։ Երկու գոլային գրոհների վերջնամասում մասնակցեցին Նեյմարն ու «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը։

Հաջորդ հանդիպումը Բրազիլիայի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 28-ին Շվեյցարիայի հետ, որը նույնպես ունի 3 միավոր Կամերունի թիմի նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով