00:55  ,  25 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022. Բրազիլիային հաղթանակ բերեցին Ռիշարլիսոնի հրաշալի գոլերը (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը հաղթանակով սկսեց Բրազիլիայի հավաքականը։ Խմբային փուլի առաջին տուրի խաղում Տիտեի գլխավորած թիմը մրցեց սերբերի հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Առաջին գոլը խփեց Լոնդոնի «Տոտենհեմի» 25-ամյա հարձակվող Ռիշարլիսոնը (տեսանյութ)։ 62-րդ րոպեին նրան գոլային փոխանցում կատարեց Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» 22-ամյա հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Իսկ գոլային գրոհը սկսել էր Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 30-ամյա հարձակվող Նեյմարը։

73-րդ րոպեին Բրազիլիայի հավաքականը նույն եռաքայլ կոմբինացիայով խփեց նաեւ երկրորդ գոլը։ Նեյմարն ավելի խորքից ձախ թեւում գտավ Վինիսիուսին, որի ճշգրիտ փոխանցումից հետո Ռիշարլիսոնը կիսահետադարձ մկրատաձեւ հարվածով դարձավ սուպերգոլի հեղինակ (տեսանյութ

Հաջորդ հանդիպումը Բրազիլիայի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 28-ին՝ մրցելով Շվեյցարիայի հետ, որն առաջին տուրում 1:0 հաշվով հաղթել է կամերունցիներին եւ երկրորդն է։

ԱԱ-2022. G խումբ, առաջին տուր

Բրազիլիա - Սերբիա՝ 2:0 (տեսանյութ)

Ռիշարլիսոն, 62, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով