00:55 25 նոյեմբերի, 2022Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը հաղթանակով սկսեց Բրազիլիայի հավաքականը։ Խմբային փուլի առաջին տուրի խաղում Տիտեի գլխավորած թիմը մրցեց սերբերի հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով։
Առաջին գոլը խփեց Լոնդոնի «Տոտենհեմի» 25-ամյա հարձակվող Ռիշարլիսոնը (տեսանյութ)։ 62-րդ րոպեին նրան գոլային փոխանցում կատարեց Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» 22-ամյա հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Իսկ գոլային գրոհը սկսել էր Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 30-ամյա հարձակվող Նեյմարը։
The first Brazilian goalscorer of #Qatar2022 #FIFAWorldCup | @richarlison97 pic.twitter.com/T6IhWE6Y4G
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 24, 2022
73-րդ րոպեին Բրազիլիայի հավաքականը նույն եռաքայլ կոմբինացիայով խփեց նաեւ երկրորդ գոլը։ Նեյմարն ավելի խորքից ձախ թեւում գտավ Վինիսիուսին, որի ճշգրիտ փոխանցումից հետո Ռիշարլիսոնը կիսահետադարձ մկրատաձեւ հարվածով դարձավ սուպերգոլի հեղինակ (տեսանյութ)։
WOW #FIFAWorldCup | #Qatar2022 pic.twitter.com/gE0LsS2Whq
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 24, 2022
Հաջորդ հանդիպումը Բրազիլիայի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 28-ին՝ մրցելով Շվեյցարիայի հետ, որն առաջին տուրում 1:0 հաշվով հաղթել է կամերունցիներին եւ երկրորդն է։
ԱԱ-2022. G խումբ, առաջին տուր
Բրազիլիա - Սերբիա՝ 2:0 (տեսանյութ)
Ռիշարլիսոն, 62, 73
Their #FIFAWorldCup journey is about to begin...
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 24, 2022
Can Brazil add another title at #Qatar2022? pic.twitter.com/VxWToXrcOX
Still in awe #FIFAWorldCup | #Qatar2022 pic.twitter.com/de4VGuVBN5
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 24, 2022
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.