21:56  ,  24 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022. Պորտուգալիայի թիմն ուժեղ էր Գանայից՝ 3:2 (տեսանյութ)

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում Պորտուգալիայի հավաքականը մրցեց Գանայի թիմի հետ եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

31-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականի ավագ, 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գրավեց Գանայի հավաքականի դարպասը, սակայն մրցավարը գրանցեց կանոնների խախտում Ռոնալդուի կողմից պաշտպանի հետ պայքարում։

Աշխարհի առաջնության 5-րդ անգամ մասնակցող Ռոնալդուն գոլի հեղինակ դարձավ 65-րդ րոպեին։ Նա վաստակեց 11-մետրանոց, ինքն էլ արդյունավետ իրացրեց՝ գրավելով մրցակցի դարպասը։ Ռոնալդուն 5 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստն է։

73-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Գանայի հավաքականի եւ Քաթարի «Ալ Սադ» թիմի 32-ամյա հարձակվող Անդրե Այուն։

78-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականին հաշվի մեջ առաջ մղեց Մադրիդի «Աթելտիկոյի» 23-ամյա հարձակվող Ժոաու Ֆելիշը, որին գոլային փոխանցում կատարեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 28-ամյա կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։ 2 րոպե անց Ֆերնանդեշի փոխանցումից հետո աչքի ընկավ Իտալիայի չեմպիոն «Միլանի» 23-ամյա հարձակվող Ռաֆայել Լեաուն։

88-րդ րոպեին Ռոնալդուի փոխարինվելուց 1 րոպե անց պորտուգալացիները եւս մեկ գոլ բաց թողեցին։ Սերբական «Ցրվենա Զվեզդայի» 23-ամյա հարձակվող Օսման Բուկարին կրճատեց հաշվի տարբերությունը։

Պորտուգալիան 3 միավորով գլխավորեց H խմբի մրցաշարային աղյուսակը։ 1-ական միավոր ունեն երկրորդ տեղը կիսող Ուրուգվայի եւ Հարավայի Կորեայի հավաքականները, որոնց հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 0:0։

ԱԱ-2022. H խումբ, առաջին տուր

Պորտուգալիա - Գանա՝ 3:2 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 65, 11մ, Ժոաու Ֆելիշ, 78, Ռաֆայել Լեաու, 80 - Անդրե Այու, 73, Օսման Բուկարի, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով