21:57  ,  23 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022․ Իսպանիայի հավաքականը խնդիրներ չունեցավ՝ 7:0 (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը գեղեցիկ հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում։ Խմբային փուլի առաջին տուրի խաղում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 7:0 հաշվով պարտության մատնեց Կոստա Ռիկայի թիմին։

Արդեն 11-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց գերմանական «ՌԲ Լայպցիգի» 24-ամյա կիսապաշտպան Դանի Օլմոն (տեսանյութ)։ Այս գոլը 100-րդն էր Իսպանիայի համար աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում։

21-րդ րոպեին կատալոնական «Բարսելոնայի» 33-ամյա պաշտպան Ժորդի Ալբայի փոխանցումից հետո աչքի ընկավ Մադրիդի «Ռեալի» 26-ամյա հարձակվող Մարկո Ասենսիոն (տեսանյութ

31-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց «Բարսելոնայի» 22-ամյա հարձակվող Ֆերան Տորեսը (տեսանյութ

54-րդ րոպեին Տորեսը նաեւ իր երկրորդ գոլը խփեց (տեսանյութ)։ 74-րդ րոպեին Մադրիդի «Աթլետիկոյի» 30-ամյա հարձակվող Ալվարո Մորատայի փոխանցումից հետո ՊՍԺ-ի եւ Կոստա Ռիկայի թիմի 35-ամյա դարպասապահ Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը գրավեց «Բարսելոնայի» 18-ամյա կիսապաշտպան Գավին (տեսանյութ

90-րդ րոպեին իսպանացիների 6-րդ գոլը խեց ՊՍԺ-ի 25-ամյա կիսապաշտպան Կառլոս Սոլերը։ Ավելացված երկրորդ րոպեին էլ Օլմոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Մորատան՝ 7:0:

Կոստա Ռիկայի հավաքականի խաղացողները ոչ մի հարված չկատարեցին մրցակցի դարպասին, Իսպանիան 7 հարված կատարեց, 7-ն էլ ավարտվեց գոլով։ Սա աշխարհի առաջնություններում Իսպանիայի հավաքականի տարած ամենախոշոր հաղթանակն է։

Իսպանիան 3 միավորով գլխավորեց E խմբի մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող Ճապոնիան, որը 2:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել Գերմանիայի թիմի նկատմամբ։

Երկրորդ տուրում Իսպանիան նոյեմբերի 27-ին կխաղա գերմանացիների հետ։

ԱԱ-2022, E խումբ, առաջին տուր

Իսպանիա - Կոստա Ռիկա՝ 7:0 (տեսանյութ)

Դանի Օլմո, 11, Մարկո Ասենսիո, 21, Ֆերան Տորես, 31, 11մ, 54, Գավի, 74, Կառլոս Սոլեր, 90, Ալվարո Մորատա, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով