21:57 23 նոյեմբերի, 2022Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը գեղեցիկ հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում։ Խմբային փուլի առաջին տուրի խաղում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 7:0 հաշվով պարտության մատնեց Կոստա Ռիկայի թիմին։
Արդեն 11-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց գերմանական «ՌԲ Լայպցիգի» 24-ամյա կիսապաշտպան Դանի Օլմոն (տեսանյութ)։ Այս գոլը 100-րդն էր Իսպանիայի համար աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում։
21-րդ րոպեին կատալոնական «Բարսելոնայի» 33-ամյա պաշտպան Ժորդի Ալբայի փոխանցումից հետո աչքի ընկավ Մադրիդի «Ռեալի» 26-ամյա հարձակվող Մարկո Ասենսիոն (տեսանյութ)։
31-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց «Բարսելոնայի» 22-ամյա հարձակվող Ֆերան Տորեսը (տեսանյութ)։
54-րդ րոպեին Տորեսը նաեւ իր երկրորդ գոլը խփեց (տեսանյութ)։ 74-րդ րոպեին Մադրիդի «Աթլետիկոյի» 30-ամյա հարձակվող Ալվարո Մորատայի փոխանցումից հետո ՊՍԺ-ի եւ Կոստա Ռիկայի թիմի 35-ամյա դարպասապահ Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը գրավեց «Բարսելոնայի» 18-ամյա կիսապաշտպան Գավին (տեսանյութ)։
90-րդ րոպեին իսպանացիների 6-րդ գոլը խեց ՊՍԺ-ի 25-ամյա կիսապաշտպան Կառլոս Սոլերը։ Ավելացված երկրորդ րոպեին էլ Օլմոյի փոխանցումից հետո աչքի ընկավ Մորատան՝ 7:0:
Կոստա Ռիկայի հավաքականի խաղացողները ոչ մի հարված չկատարեցին մրցակցի դարպասին, Իսպանիան 7 հարված կատարեց, 7-ն էլ ավարտվեց գոլով։ Սա աշխարհի առաջնություններում Իսպանիայի հավաքականի տարած ամենախոշոր հաղթանակն է։
Իսպանիան 3 միավորով գլխավորեց E խմբի մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող Ճապոնիան, որը 2:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել Գերմանիայի թիմի նկատմամբ։
Երկրորդ տուրում Իսպանիան նոյեմբերի 27-ին կխաղա գերմանացիների հետ։
ԱԱ-2022, E խումբ, առաջին տուր
Իսպանիա - Կոստա Ռիկա՝ 7:0 (տեսանյութ)
Դանի Օլմո, 11, Մարկո Ասենսիո, 21, Ֆերան Տորես, 31, 11մ, 54, Գավի, 74, Կառլոս Սոլեր, 90, Ալվարո Մորատա, 90+2
Hitting the century mark
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 23, 2022
That's goal #100 for Spain at the #FIFAWorldCup #Qatar2022 | @SEFutbol pic.twitter.com/vrtDp88smk
@marcoasensio10 doubles Spain's lead #FIFAWorldCup | #Qatar2022 pic.twitter.com/bsoKlxKQZd
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 23, 2022
Spain are on another level right now#FIFAWorldCup | #Qatar2022 pic.twitter.com/Md5RhggK8Y
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 23, 2022
Si se marca... ¡¡!!#ESP #CRC | 2-0 | 24’#VamosEspaña | #Catar2022 pic.twitter.com/WZNIXZUKVp
— Selección Española de Fútbol (@SEFutbol) November 23, 2022
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.