11:55  ,  23 նոյեմբերի, 2022

Դիեգո Մարադոնայի որդի․ Հորս եւ Մեսիին համեմատողները ոչինչ չեն հասկանում ֆուտբոլից

Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի որդին մեկնաբանել է Արգենտինայի հավաքականի պարտությունը Սաուդյան Արաբիայից (1:2) աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում։

«Դժվար է հավատալ, որ այս ամենը իրականություն է։ Խելահեղություն է Սաուդյան Արաբիային պարտվելը, բայց ֆուտբոլում երբեմն պատահում են այսպիսի սենսացիաներ։

Հորս եւ Մեսիին համեմատողները ոչինչ չեն հասկանում ֆուտբոլից։ Մենք խոսում ենք երկու տարբեր մոլորակների մասին, բայց ես չեմ ցանկանում այս պարտությունից հետո որեւէ բացասական բան ասել Մեսիի մասին»,- Դիեգո Արմանդո Մարադոնա կրտսերի խոսքը մեջբերում է Marca-ն։

Առաջին տուրից հետո C խմբում Սաուդյան Արաբիան (3 միավոր) առաջատարն է, Մեքսիկան ու Լեհաստանը 1-ական միավորով կիսում են երկրորդ եւ երրորդ տեղերը։ Արգենտինան (0) վերջինն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով