01:00  ,  23 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022. Ֆրանսիայի հավաքականի կամային հաղթանակը՝ 4:1 (ֆոտո, վիդեո)

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը մցրեց ավստրալացիների հետ եւ հասավ 4:1 հաշվով կամային հաղթանակի։

Առաջինը հաջողության հասան ավստրալացիները։ Արդեն 9-րդ րոպեին աչքի ընկավ ավստրալական «Ադելաիդա Յունայթեդի» 30-ամյա հարձակվող Քրեյգ Գուդվինը (տեսանյութ

Դիդիե Դեշամի գլխավորած թիմը հավասարությունը վերականգնեց 27-րդ րոպեին։ Իտալիայի չեմպիոն «Միլանի» 25-ամյա պաշտպան Տեո Էրնանդեսի փոխանցումից հետո աչքի ընկավ Թուրինի «Յուվենտուսի» 27-ամյա կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն (տեսանյութ)։  

Տեո Էրնանդեսը 13-րդ րոպեին փոխարինել էր եղբորը՝ Լյուկա Էրնանդեսին, որը վնասվածք է ստացել։

5 րոպե անց Իտալիայի չեմպիոն «Միլանի» 36-ամյա հարձակվող Օլիվիե Ժիրուն գրավեց մրցակցի դարպասը (տեսանյութ)։ Ժիրուին գոլային փոխանցումը կատարեց Ռաբյոն։

68-րդ րոպեին ֆրանսիացիների երրորդ գոլը խփեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն (տեսանյութ), որին գոլային փոխանցում կատարեց Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» 25-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեն։

71-րդ րոպեին Մբապեի գերազանց փոխանցումից հետո դուբլ ձեւակերպեց Ժիրուն (տեսանյութ

Ֆրանսիան 3 միավորով գլխավորեց D խմբի մրցաշարային աղյուսակը։ 1-ական միավոր ունեն Դանիայի եւ Թունիսի թիմերը, որոնց հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով։

Երկրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը նոյեմբերի 26-ին կմրցի դանիացիների հետ։

ԱԱ-2022, D խումբ, առաջին տուր

Ֆրանսիա - Ավստրալիա՝ 4:1 (տեսանյութ)

Ադրիեն Ռաբյո, 27, Օլիվիե Ժիրու, 32, 71, Կիլիան Մբապե, 68 -  Քրեյգ Գուդվին, 9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով