21:58  ,  22 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022. Մեքսիկան ու Լեհաստանը խաղացին ոչ ոքի, Օչոան հետ մղեց Լեւանդովսկու 11- մետրանոց հարվածը (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում մրցեցին C խմբում ընդգրկված Մեքսիկայի եւ Լեհաստանի հավաքականները։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:

58-րդ րոպեին խաղի հաշիվը բացելու հնարավորություն ուներ «Բարսելոնայի» եւ Լեհաստանի հավաքականի 34-ամյա հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը վաստակեց 11-մետրանոցի իրավունք, սակայն չկարողացավ արդյունավետ իրացնել։

Սեյվ կատարեց մեքսիական «Ամերիկա» ակումբի 37-ամյա դարպասապահ Գիլերմո Օչոան։

Զգալի տարածքային եւ խաղային առավելություն ուներ Մեքսիկայի թիմը, սակայն 3 սեյվ կատարեց Լեհաստանի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» 32-ամյա դարպասապահ Վոյցեխ Շչեսնին։

C խմբի ընթացիկ առաջատարը Սաուդյան Արաբիայի թիմն է, որը 2:1 հաշվով պարտության էր մատնել Արգենտինայի հավաքականին։

ԱԱ-2022. C խումբ, առաջին տուր

Մեքսիկա - Լեհաստան՝ 0:0 (տեսանյութ)

Չիրացրած 11մ՝ Ռոբերտ Լեւանդովսկի (Լեհաստան), 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով