21:58 22 նոյեմբերի, 2022Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում մրցեցին C խմբում ընդգրկված Մեքսիկայի եւ Լեհաստանի հավաքականները։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:
58-րդ րոպեին խաղի հաշիվը բացելու հնարավորություն ուներ «Բարսելոնայի» եւ Լեհաստանի հավաքականի 34-ամյա հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը վաստակեց 11-մետրանոցի իրավունք, սակայն չկարողացավ արդյունավետ իրացնել։
Սեյվ կատարեց մեքսիական «Ամերիկա» ակումբի 37-ամյա դարպասապահ Գիլերմո Օչոան։
Զգալի տարածքային եւ խաղային առավելություն ուներ Մեքսիկայի թիմը, սակայն 3 սեյվ կատարեց Լեհաստանի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» 32-ամյա դարպասապահ Վոյցեխ Շչեսնին։
C խմբի ընթացիկ առաջատարը Սաուդյան Արաբիայի թիմն է, որը 2:1 հաշվով պարտության էր մատնել Արգենտինայի հավաքականին։
ԱԱ-2022. C խումբ, առաջին տուր
Մեքսիկա - Լեհաստան՝ 0:0 (տեսանյութ)
Չիրացրած 11մ՝ Ռոբերտ Լեւանդովսկի (Լեհաստան), 58
#MEX pic.twitter.com/IniyUFVjYY
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 22, 2022
#POL pic.twitter.com/j2zPFgWzjg
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 22, 2022
@miseleccionmx fans always show up and show out! pic.twitter.com/qIeusap0Ta
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 22, 2022
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.