Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին 11-մետրանոցից բացեց հաշիվը (տեսանյութ) Սաուդյան Արաբիայի հետ աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղի 10-րդ րոպեին։
VAR-ի կիրառումից հետո նշանակվեց 11-մետրանոցը Սաուդյան Արաբիայի թիմի դարպասին։
Արգենտինայի թիմը հաղթում է նվազագույն հաշվով, ընթանում է առաջին խաղակեսը։
5-րդ անգամ աշխարհի առաջնությանը մասնակցող Մեսին 7-րդ գոլը խփեց քառամյակի գլխավոր ֆուտբոլային իրադարձությունում։
Մեսին կրկնեց մեքսիկացիներ Անտոնիո Կարբախալի, Ռաֆայել Մարկեսի, գերմանացի Լոտար Մատեուսի եւ իտալացի Ջանլուիջի Բուֆոնի ռեկորդը մասնակցության քանակով։ Այս ֆուտբոլիստները նույնպես 5 անգամ եմ հանդես եկել աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:56 , 21 սեպտեմբերի
16:50 , 21 սեպտեմբերի
14:21 , 21 սեպտեմբերի 
12:53 , 21 սեպտեմբերի
10:05 , 21 սեպտեմբերի
09:07 , 21 սեպտեմբերի
01:04 , 21 սեպտեմբերի
00:57 , 21 սեպտեմբերի
00:48 , 21 սեպտեմբերի 
00:25 , 21 սեպտեմբերի