14:15 22 նոյեմբերի, 2022Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին 11-մետրանոցից բացեց հաշիվը (տեսանյութ) Սաուդյան Արաբիայի հետ աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղի 10-րդ րոպեին։
VAR-ի կիրառումից հետո նշանակվեց 11-մետրանոցը Սաուդյան Արաբիայի թիմի դարպասին։
Արգենտինայի թիմը հաղթում է նվազագույն հաշվով, ընթանում է առաջին խաղակեսը։
5-րդ անգամ աշխարհի առաջնությանը մասնակցող Մեսին 7-րդ գոլը խփեց քառամյակի գլխավոր ֆուտբոլային իրադարձությունում։
Մեսին կրկնեց մեքսիկացիներ Անտոնիո Կարբախալի, Ռաֆայել Մարկեսի, գերմանացի Լոտար Մատեուսի եւ իտալացի Ջանլուիջի Բուֆոնի ռեկորդը մասնակցության քանակով։ Այս ֆուտբոլիստները նույնպես 5 անգամ եմ հանդես եկել աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.