21:59  ,  20 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022. Վալենսիայի դուբլը հաղթանակ բերեց Էկվադորի թիմին (ֆոտո, վիդեո)

Էկվադորի հավաքականի հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը։ Բացման խաղում հարավամերիկացիները մրցեցին մրցաշարի կազմակերպիչ Քաթարի թիմի հետ եւ առավելության հասան 2:0 հաշվով։

Էկվադորի հավաքականի եւ թուրքական «Ֆեներբահչեի» հարձակվող Էներ Վալենսիան (տեսանյութ) կարող էր խաղի հաշիվը բացել արդեն երրորդ րոպեին, սակայն VAR-ի միջոցով նրա գոլը չեղարկվեց։ Գրանցվեց կասկածելի խաղից դուրս վիճակ։

16-րդ րոպեին Էկվադորի թիմը ստացավ 11-մետրանոցի իրավունք։ Այն արդյունավետ իրացրեց Վալենսիան, որը 31-րդ րոպեին նաեւ դուբլ ձեւակերպեց։  Գոլային փոխանցումը կատարեց բելգիական «Գենկի» պաշտպան Անխելո Պրեսիադոն։

Քաթարի հավաքականն առաջինն է կազմակերպիչ երկրի հավաքականներից, որ տանուլ տվեց առաջնության բացման խաղը։

A խմբում ընդգրկված են նաեւ Նիդեռլանդների եւ Սենեգալի հավաքականները, որոնք առաջին տուրի հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 21-ին։

ԱԱ-2022. А խումբ, առաջին մրցափուլ

Քաթար - Էկվադոր՝ 0:2 (տեսանյութ)

Էներ Վալենսիա, 16, 11մ, 31

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով