21:59 20 նոյեմբերի, 2022Էկվադորի հավաքականի հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը։ Բացման խաղում հարավամերիկացիները մրցեցին մրցաշարի կազմակերպիչ Քաթարի թիմի հետ եւ առավելության հասան 2:0 հաշվով։
Էկվադորի հավաքականի եւ թուրքական «Ֆեներբահչեի» հարձակվող Էներ Վալենսիան (տեսանյութ) կարող էր խաղի հաշիվը բացել արդեն երրորդ րոպեին, սակայն VAR-ի միջոցով նրա գոլը չեղարկվեց։ Գրանցվեց կասկածելի խաղից դուրս վիճակ։
16-րդ րոպեին Էկվադորի թիմը ստացավ 11-մետրանոցի իրավունք։ Այն արդյունավետ իրացրեց Վալենսիան, որը 31-րդ րոպեին նաեւ դուբլ ձեւակերպեց։ Գոլային փոխանցումը կատարեց բելգիական «Գենկի» պաշտպան Անխելո Պրեսիադոն։
Քաթարի հավաքականն առաջինն է կազմակերպիչ երկրի հավաքականներից, որ տանուլ տվեց առաջնության բացման խաղը։
A խմբում ընդգրկված են նաեւ Նիդեռլանդների եւ Սենեգալի հավաքականները, որոնք առաջին տուրի հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 21-ին։
ԱԱ-2022. А խումբ, առաջին մրցափուլ
Քաթար - Էկվադոր՝ 0:2 (տեսանյութ)
Էներ Վալենսիա, 16, 11մ, 31
Here’s how and line-up today!#Qatar2022 | #FIFAWorldCup
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 20, 2022
We're just getting started...#Qatar2022 | #FIFAWorldCup pic.twitter.com/TeuB1C4fuK
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 20, 2022
Never too early to celebrate being top of the group #Qatar2022 | #FIFAWorldCup
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 20, 2022
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.