Էկվադորի հավաքականի հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը։ Բացման խաղում հարավամերիկացիները մրցեցին մրցաշարի կազմակերպիչ Քաթարի թիմի հետ եւ առավելության հասան 2:0 հաշվով։
Էկվադորի հավաքականի եւ թուրքական «Ֆեներբահչեի» հարձակվող Էներ Վալենսիան (տեսանյութ) կարող էր խաղի հաշիվը բացել արդեն երրորդ րոպեին, սակայն VAR-ի միջոցով նրա գոլը չեղարկվեց։ Գրանցվեց կասկածելի խաղից դուրս վիճակ։
16-րդ րոպեին Էկվադորի թիմը ստացավ 11-մետրանոցի իրավունք։ Այն արդյունավետ իրացրեց Վալենսիան, որը 31-րդ րոպեին նաեւ դուբլ ձեւակերպեց։ Գոլային փոխանցումը կատարեց բելգիական «Գենկի» պաշտպան Անխելո Պրեսիադոն։
Քաթարի հավաքականն առաջինն է կազմակերպիչ երկրի հավաքականներից, որ տանուլ տվեց առաջնության բացման խաղը։
A խմբում ընդգրկված են նաեւ Նիդեռլանդների եւ Սենեգալի հավաքականները, որոնք առաջին տուրի հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 21-ին։
ԱԱ-2022. А խումբ, առաջին մրցափուլ
Քաթար - Էկվադոր՝ 0:2 (տեսանյութ)
Էներ Վալենսիա, 16, 11մ, 31
Here’s how and line-up today!#Qatar2022 | #FIFAWorldCup
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 20, 2022
We're just getting started...#Qatar2022 | #FIFAWorldCup pic.twitter.com/TeuB1C4fuK
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 20, 2022
Never too early to celebrate being top of the group #Qatar2022 | #FIFAWorldCup
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 20, 2022
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում