14:50  ,  18 նոյեմբերի, 2022

Բենզեման դեռ մարզվում է անհատական ծրագրով

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ու աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման վնասվածքից հետո դեռ մարզվում է անհատական ծրագրով, հաղորդում է Get French Football News-ը։

34-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունը աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին հանդիպմանը հարցականի տակ է։ Նոյեմբերի 22-ին Դիդիե Դեշամի գլխավորած թիմը կմրցի Ավստրալիայի հավաքականի հետ։

Խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցները կլինեն նաեւ Դանիայի եւ Թունիսի թիմերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով