14:50 18 նոյեմբերի, 2022Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ու աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման վնասվածքից հետո դեռ մարզվում է անհատական ծրագրով, հաղորդում է Get French Football News-ը։
34-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունը աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին հանդիպմանը հարցականի տակ է։ Նոյեմբերի 22-ին Դիդիե Դեշամի գլխավորած թիմը կմրցի Ավստրալիայի հավաքականի հետ։
Խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցները կլինեն նաեւ Դանիայի եւ Թունիսի թիմերը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.