12:58  ,  18 նոյեմբերի, 2022

Երիտասարդական ԱԱ․ Արթուր Մկրտչյանի հաղթական մեկնարկը

Իսպանիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթանակով է մեկնարկել Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Մկրտչյանը։ 63.5 կգ քաշային կարգում նա պարտության է մատնել Էստոնիայի ներկայացուցիչ Մաքսիմ Մակարովին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Առաջին մենամարտերում հաղթանակներ են գրանցել նաեւ 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը, 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը,  67 կգ քաշային Արես Հակոբյանը։

Նոյեմբերի 18 աշխարհի առաջնության ռինգ դուրս կգա 4 հայ բռնցքամարտիկ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում