15:16  ,  17 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022. 1 միլիարդ եվրոյից բարձր տրանսֆերային արժեք ունեցող թիմերը

Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության ամենաթանկ թիմը ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքով Անգլիայի հավաքականն է, հաղորդում է CIES Observatory-ն։ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի խաղացողների ընդհանուր տրանսֆերային արժեքը 1,5 միլիարդ եվրո է։ Ամենաթանկ խաղացողը Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն է՝ 202 միլիոն եվրո։

Երկրորդ տեղում է Բրազիլիայի հավաքականը, որի 26 ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է 1,45 միլիարդ եվրո։

Ամենաթանկ խաղացողը Մադրիդի «Ռեալի» 22-ամյա հարձակվող Վինիսիուս Ժունիորն է՝ 201 միլիոն եվրո։

Երրորդը աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն է՝ 1,33 միլիարդ եվրո։ Ամենաթանկ խաղացողը Փարիզի ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն է՝ 185 միլիոն եվրո։

Մեկ միլիարդ եվրոյի սահմանը հատել են նաեւ Իսպանիայի (1,2 միլիարդ եվրո), Պորտուգալիայի (1,15 միլիարդ եվրո) եւ Գերմանիայի (1,02 միլիարդ եվրո) հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով