14:44  ,  17 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022․ Մեսին նշել է ֆավորիտներին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին նշել է, թե Արգենտինայի հավաքականի հետ նույն շարքում որ թիմերին է համարում նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնության ֆավորիտ։

«Երբ խոսում ենք հաղթողի հավակնորդների մասին, ամեն անգամ նշում ենք նույն թիմերին։ Եթե պետք է որեւէ մի թիմի ավելի բարձր դնեմ մյուսներից, ապա կարծում եմ՝ Բրազիլիան, Ֆրանսիան եւ Անգլիան մի փոքր գերազանցում են մյուս թիմերին։ Սակայն աշխարհի առաջնությունը շատ բարդ եւ անկանխատեսելի մրցաշար է»,- Մեսիի խոսքը մեջբերում է Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի կայքը։

Խմբային փուլում Արգենտինայի հավաքականի մրցակիցները կլինեն Սաուդյան Արաբիայի, Մեքսիկայի եւ Լեհաստանի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով