19:09  ,  14 նոյեմբերի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» կտուգանի Ռոնալդուին սկանդալային հարցազրույցի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 1,14 միլիոն եվրոյով կտուգանի թիմի 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին բրիտանացի հեռուստալրագրող Պիրս Մորգանի հետ սկանդալային հարցազրույցում ակումբի ղեկավարությանն ու մարզչական շտաբին քննադատելու համար, հաղորդում է Metro-ն։

Ռոնալդուն հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դավաճանել է իրեն եւ ինքը չի հարգում թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին, քանի որ նա էլ իրեն չի հարգում։

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական հայտարարությունում նշել է, որ հարցազրույցում նշած բոլոր փաստերը դիտարկելուց հետո կպատասխանի Ռոնալդուին, որի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Սպասվում է, որ արդեն հունվարին մանչեսթերյան ակումբը կազատվի Ռոնալդուից։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 10 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում