19:09 14 նոյեմբերի, 2022Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 1,14 միլիոն եվրոյով կտուգանի թիմի 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին բրիտանացի հեռուստալրագրող Պիրս Մորգանի հետ սկանդալային հարցազրույցում ակումբի ղեկավարությանն ու մարզչական շտաբին քննադատելու համար, հաղորդում է Metro-ն։
Ռոնալդուն հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դավաճանել է իրեն եւ ինքը չի հարգում թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին, քանի որ նա էլ իրեն չի հարգում։
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական հայտարարությունում նշել է, որ հարցազրույցում նշած բոլոր փաստերը դիտարկելուց հետո կպատասխանի Ռոնալդուին, որի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Սպասվում է, որ արդեն հունվարին մանչեսթերյան ակումբը կազատվի Ռոնալդուից։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն մասնակցել է 10 հանդիպման, խփել 1 գոլ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.