23:21  ,  12 նոյեմբերի, 2022

«Բավարիան» ուժեղ էր «Շալկեից» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Գելզենկիրխենում հյուրընկալվեց հետնապահ «Շալկեին»։ Մյունխենյան թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից աչքի ընկան գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին եւ կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը։

«Բավարիան» 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգի» նկատմամբ։ «Շալկեն» վերջինն է՝ 9 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Շալկե» - «Բավարիա»՝ 0:2 (տեսանյութ)

Սերժ Գնաբրի, 38, Էրիկ Շուպո-Մոտինգ, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս