00:22  ,  12 նոյեմբերի, 2022

Լուիս Էնրիկե․ Ես աշխարհի լավագույն մարզիչն եմ

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հավատում է, որ ինքն է աշխարհի լավագույն մարզիչը։

«Ես աշխարհի լավագույն մարզիչն եմ։ Եթե ես պետք է վստահություն հաղորդեմ իմ խաղացողներին, պետք է ինքս վստահ լինեմ։ Ինձնից լավ մարզիչ չկա։ Ես գիտեմ, որ դա ճշմարտություն չէ, բայց հավատում եմ դրան, ոչ մի կասկած չունեմ»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Reuters-ը։

Լուիս Էնրիկեն նոյեմբերի 11-ին հրապարակել է հայտացուցակն աշխարհի առաջնության համար։ Հրավեր չեն ստացել այս մրցաշրջանում գերազանց մարզավիճակ ունեցող պաշտպան Սերխիո Ռամոսը (ՊՍԺ), «Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան եւ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան։

Աշխարհի առաջնության խմբային փուլում Իսպանիայի հավաքականի մրցակիցները կլինեն Գերմանիայի, Ճապոնիայի եւ Կոստա Ռիկայի թիմերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով