00:22 12 նոյեմբերի, 2022Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հավատում է, որ ինքն է աշխարհի լավագույն մարզիչը։
«Ես աշխարհի լավագույն մարզիչն եմ։ Եթե ես պետք է վստահություն հաղորդեմ իմ խաղացողներին, պետք է ինքս վստահ լինեմ։ Ինձնից լավ մարզիչ չկա։ Ես գիտեմ, որ դա ճշմարտություն չէ, բայց հավատում եմ դրան, ոչ մի կասկած չունեմ»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Reuters-ը։
Լուիս Էնրիկեն նոյեմբերի 11-ին հրապարակել է հայտացուցակն աշխարհի առաջնության համար։ Հրավեր չեն ստացել այս մրցաշրջանում գերազանց մարզավիճակ ունեցող պաշտպան Սերխիո Ռամոսը (ՊՍԺ), «Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան եւ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան։
Աշխարհի առաջնության խմբային փուլում Իսպանիայի հավաքականի մրցակիցները կլինեն Գերմանիայի, Ճապոնիայի եւ Կոստա Ռիկայի թիմերը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.