17:42  ,  11 նոյեմբերի, 2022

ԱԱ-2022․ Սերբիայի հավաքականի վերջնական կազմը

Ֆուտբոլի Սերբիայի հավաքականը հրապարակել է վերջնական կազմը, որը կմասնակցի նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը։

Դարպասապահներ․ Մարկո Դմիտրովիչ («Սեւիլիա»), Պրեդրագ Ռայկովիչ («Մալյորկա»), Վանյա Միլինկովիչ-Սավիչ («Տորինո»)։

Պաշտպաններ․ Ստեֆան Միտրովիչ («Խետաֆե»), Նիկոլա Միլենկովիչ («Ֆիորենտինա»), Ստրախինյա Պավլովիչ («Զալցբուրգ»), Միլոշ Վելկովիչ («Վերդեր»), Ֆիլիպ Մլադենովիչ («Լեգիա»), Ստրախինյա Էրակովիչ («Ցրվենա Զվեզդա»), Սրջան Բաբիչ («Ալմերիա»)։

Կիսապաշտպաններ․ Նեմանյա Գուդել («Սեւիլիա»), Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ («Լացիո»), Սաշա Լուկիչ («Տորինո»), Մարկո Գրուիչ («Պորտու»), Ֆիլիպ Կոստիչ («Յուվենտուս»), Ուրոշ Ռաչիչ («Բրագա»), Նեմանյա Մաքսիմովիչ («Խետաֆե»), Իվան Իլիչ, Դարկո Լազովիչ (երկուսն էլ՝ «Վերոնա»), Անդրիա Ժիվկովիչ (ՊԱՕԿ)։

Հարձակվողներ․ Դուշան Տադիչ («Այաքս»), Ալեքսանդր Միտրովիչ («Ֆուլհեմ»), Դուշան Վլահովիչ («Յուվենտուս»), Ֆիլիպ Ջուրիչիչ («Սամպդորիա»), Լուկա Յովիչ («Ֆիորենտինա»), Նեմանյա Ռադոնյիչ («Տորինո»)։

Խմբային փուլում Սերբիայի հավաքականի մրցակիցները կլինեն Շվեյցարիայի, Բրազիլիայի եւ Կամերունի թիմերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս