17:42 11 նոյեմբերի, 2022Ֆուտբոլի Սերբիայի հավաքականը հրապարակել է վերջնական կազմը, որը կմասնակցի նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը։
Դարպասապահներ․ Մարկո Դմիտրովիչ («Սեւիլիա»), Պրեդրագ Ռայկովիչ («Մալյորկա»), Վանյա Միլինկովիչ-Սավիչ («Տորինո»)։
Պաշտպաններ․ Ստեֆան Միտրովիչ («Խետաֆե»), Նիկոլա Միլենկովիչ («Ֆիորենտինա»), Ստրախինյա Պավլովիչ («Զալցբուրգ»), Միլոշ Վելկովիչ («Վերդեր»), Ֆիլիպ Մլադենովիչ («Լեգիա»), Ստրախինյա Էրակովիչ («Ցրվենա Զվեզդա»), Սրջան Բաբիչ («Ալմերիա»)։
Կիսապաշտպաններ․ Նեմանյա Գուդել («Սեւիլիա»), Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ («Լացիո»), Սաշա Լուկիչ («Տորինո»), Մարկո Գրուիչ («Պորտու»), Ֆիլիպ Կոստիչ («Յուվենտուս»), Ուրոշ Ռաչիչ («Բրագա»), Նեմանյա Մաքսիմովիչ («Խետաֆե»), Իվան Իլիչ, Դարկո Լազովիչ (երկուսն էլ՝ «Վերոնա»), Անդրիա Ժիվկովիչ (ՊԱՕԿ)։
Հարձակվողներ․ Դուշան Տադիչ («Այաքս»), Ալեքսանդր Միտրովիչ («Ֆուլհեմ»), Դուշան Վլահովիչ («Յուվենտուս»), Ֆիլիպ Ջուրիչիչ («Սամպդորիա»), Լուկա Յովիչ («Ֆիորենտինա»), Նեմանյա Ռադոնյիչ («Տորինո»)։
Խմբային փուլում Սերբիայի հավաքականի մրցակիցները կլինեն Շվեյցարիայի, Բրազիլիայի եւ Կամերունի թիմերը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.