14:08  ,  11 նոյեմբերի, 2022

Մատս Հումելս․ Կարիերայիս գլխավոր հիասթափությունն է

Դորտմունդի «Բորուսիայի» 33-ամյա պաշտպան Մատս Հումելսը մեկնաբանել է Գերմանիայի հավաքականի հայտացուցակում չընդգրկվելը։ Նա չի մասնակցի աշխարհի առաջնությանը։

«Առանց որեւէ մեկին վիրավորելու, սա իմ կարիերայի գլխավոր հիասթափությունն է։ Կերկրպագեմ մեր հավաքականին աշխարհի առաջնությունում եւ կօգտագործեմ այս մեկ ամիսը մարզումներին կատարելագործվելու համար, ինչպես միշտ եմ արել»,- Հումելսի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։

Հումելսը Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն է դարձել 2014-ին։

Նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնության խմբային փուլում Գերմանիայի հավաքականի մրցակիցները կլինեն Իսպանիայի, Ճապոնիայի եւ Կոստա Ռիկայի թիմերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով