Երեւանի «Ուրարտուի» եւ «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ, ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը նշել է նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնության ֆավորիտին։
«Քանի որ այս առաջնությունը վերջինն է լինելու Մեսիի համար, անհավանական կարեւոր է դառնում նրա համար մրցաշարը։ Քանի որ նա ամենահանճարեղ ֆուտբոլիստն է, կանի հնարավոր առավելագույնը։
Արգենտինայի կազմը թույլ է տալիս հավակնել տիտղոսի։ Լաուտարո Մարտինեսը նույնպես կարող է միայնակ վճռել արդյունքը»,- Ալեքսանդր Գրիգորյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Խմբային փուլում Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի մրցակիցները կլինեն Սաուդյան Արաբիայի, Մեքսիկայի եւ Լեհաստանի հավաքականները։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում