13:02 11 նոյեմբերի, 2022Երեւանի «Ուրարտուի» եւ «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ, ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը նշել է նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնության ֆավորիտին։
«Քանի որ այս առաջնությունը վերջինն է լինելու Մեսիի համար, անհավանական կարեւոր է դառնում նրա համար մրցաշարը։ Քանի որ նա ամենահանճարեղ ֆուտբոլիստն է, կանի հնարավոր առավելագույնը։
Արգենտինայի կազմը թույլ է տալիս հավակնել տիտղոսի։ Լաուտարո Մարտինեսը նույնպես կարող է միայնակ վճռել արդյունքը»,- Ալեքսանդր Գրիգորյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Խմբային փուլում Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի մրցակիցները կլինեն Սաուդյան Արաբիայի, Մեքսիկայի եւ Լեհաստանի հավաքականները։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.