15:14  ,  10 նոյեմբերի, 2022

Մարկո Ռոյսը վնասվածքի պատճառով չի մասնակցի ԱԱ-2022-ին

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի 33-ամյա կիսապաշտպան Մարկո Ռոյսը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը, հաղորդում էSky Sport Deutschland-ը։

Մարկո Ռոյսը ոտնաթաթի վնասվածքը ստացել էր սեպտեմբերի 17-ին «Շալկեի» դեմ խաղում (1:0), բայց դեռ չի վերականգնվել։ Նրան կփոխարինի «Բորուսիայի» 17-ամյա խաղացող Յուսուֆա Մուկոկոն։

Մարկո Ռոյսը վնասվածքի պատճառով բաց էր թողել նաեւ 2014թ․ աշխարհի առաջնությունն ու Եվրո-2016-ը, իսկ Եվրո-2020-ին հրաժարվել էր մասնակցել հոգնածության պատճառով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս