15:14 10 նոյեմբերի, 2022Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի 33-ամյա կիսապաշտպան Մարկո Ռոյսը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը, հաղորդում էSky Sport Deutschland-ը։
Մարկո Ռոյսը ոտնաթաթի վնասվածքը ստացել էր սեպտեմբերի 17-ին «Շալկեի» դեմ խաղում (1:0), բայց դեռ չի վերականգնվել։ Նրան կփոխարինի «Բորուսիայի» 17-ամյա խաղացող Յուսուֆա Մուկոկոն։
Մարկո Ռոյսը վնասվածքի պատճառով բաց էր թողել նաեւ 2014թ․ աշխարհի առաջնությունն ու Եվրո-2016-ը, իսկ Եվրո-2020-ին հրաժարվել էր մասնակցել հոգնածության պատճառով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.