01:21  ,  9 նոյեմբերի, 2022

«Բավարիայի» տպավորիչ հաղթանակը՝ 6:1 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» ընդունեց Բրեմենի «Վերդերին»։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմն առավելության հասավ 6:1 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին։ Աչքի ընկան նաեւ գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան ու Լեոն Գորեցկան եւ ֆրանսիացի հարձակվող Մատիս Տելը։

«Բավարիան» 31 միավորով առաջատարն է եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ֆրայբուրգից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Վերդերը» 7-րդն է՝ 21 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Բավարիա» - «Վերդեր»՝ 6:1 (տեսանյութ)

Ջամալ Մուսիալա, 6, Սերժ Գնաբրի, 22, 28, 82, Լեոն Գորեցկա, 26, Մատիս Տել, 84 - Անտոնի Յունգ, 10

Չիրացրած 11մ՝ Էրիկ Շուպո-Մոտինգ («Բավարիա»), 18

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում